Թուրքական բանակի ստորաբաժանումները 700 մետր խորացել են Սիրիայի տարածքում Հալեպի հյուսիսում գտնվող Աֆրին քաղաքի շրջանում, փոխանցում է Al Mayadeen հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալների համաձայն՝ թուրք զինծառայողները հիմնականում քրդերով բնակեցված բնակավայրի մոտ անցակետ են տեղակայել:
Նշվում է, որ այդ տեղեկությունը դեռևս չի հաստաստվել:
Ավելի վաղ ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը հայտարարել էր, որ Թուրքիան շարունակում է ռմբակոծել սահմանի երկայնքով տեղակայված բնակավայրերն ու քրդական դիրքերը:
Անցած շաբաթ Քրդստանի հայրենասիրական միությունը՝ հղում անելով ականատեսներին, հայտնել էր, որ թուրք զինծառայողները Սիրիայի տարածք են ներխուժել: