Վթար Բաղրամյան պողոտայում, վարորդների վիճակը ծանր է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Արտակարգ իրավիճակների նախարարություն սեպտեմբերի 12-ին՝ ժամը 23.18-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 49 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ջոկատը:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են “Oպել Աստրա” մակնիշի 34 ML 222 (վարորդ Ռ. Դ., ծնվ. 1984թ.) և “Մերսեդես E320” մակնիշի 70 PD 070 պետհամարանիշներով (վարորդ Ն. Հ., ծնվ. 1991թ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմենիա ԲԿ:
Ըստ բժիշկների` Ռ. Դ.-ի և Ն. Հ.-ի առողջական վիճակը ծանր է: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, դադարեցրել գազի արտահոսքը և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:




Լրահոս