Թուրքիայի զայրույթը` ԱՄՆ դիվերսիոն- դեսանտային ջոկատի լուսանկարների վերաբերյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնում է BBC-ն, Թուրքիան խիստ քննադատել է ԱՄՆ-ին այն լուսանկարների համար, որում ԱՄՆ հատուկ ուժերը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ համատեղ գործողությունների ժամանակ կրում են քրդական ոստիկանության տարբերանշաններ:

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Կավուսոգալուն ԱՄՆ-ին անվանեց «երկերեսանի» ու ասաց, որ պրակտիկան «անընդունելի» էր:

Պենտագոնի խոսնակն ասաց, որ զորքերը հաճախ խառնվում են ընկերների հետ անվտանգության համար:

Լուսանկարչի խոսքով` զինվորները հրաժարվել են խոսել լրագրողների հետ:

ԱՄՆ-ն հրապարակայնորեն խոստովանել է, որ առաջին անգամ են ոստիկանության տարբերանշաններ կրող ԱՄՆ զորքերի լուսանկարներ հայտնվել :

ԱՄՆ-ի ռազմական ոստիկանությունը հրաժարվել է մեկնաբանել լուսանկարները, սակայն ասվում է, որ շուրջ 300 զորք ունի Սիրիայում:

Պենտագոնի մամուլի քարտուղար Փիթր Քուքն ասել է, որ ԱՄՆ-ի զինվորների համար սովորական երևույթ է փորձել խառնվել տեղացի ընկերների հետ. «Հատուկ գործողությունների ուժերը, երբ գործում են հստակ վայրերում, անում են, ինչ կարող են, որ միաձուլվեն համայնքին իրենց սեփական պաշտպանությունն ու անվտանգությունը բարձրացնելու համար»:




Լրահոս