
ԱՄՆ ղեկավարությունը շարունակում է Ադրբեջանի հետ համագործակցությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Այս մասին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ասել է Հանրապետության տոնի առթիվ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված իր շնորհավորանքում, փոխանցում է Gazeta-ն՝ հղում անելով Trend-ին:
«Մենք շարունակում ենք Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցով աշխատանքը՝ Ձեր երկրի և հարևանների անվտանգության և կայունության պայմանների ստեղծման համար»,-ասել է Օբաման:
Օբաման նշել է նաև «Աֆղանստանի իրավիճակի կարգավորման հարցում Ադրբեջանի ավանդը»: