Սփյուռքի նախարարությունում ունենք այնքան ավտոմեքենա, որքան նորմատիվով սահմանված է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
«Հիմա վեց մեքենա ունենք, բոլորն էլ այսպես ասած նորմատիվով է, որևէ ավելորդ բան չունենք: Մեզ մոտ 95 հոգի են աշխատող, 46-ը զբաղվում է սփյուռքով: Բավականին փոքր է մեր աշխատակազմը, որոշեցին կրճատել՝ խնդիր չկա, բայց ես արդեն համակարգային առաջարկներ եմ ներկաացրել կառավարություն՝ ինչպես կարելի է մի քանի կառավարչական մարմիններ միավորել», – նշեց նա:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում