«Սահմանային լարվածություն, կրակոցներ, դիվերսիաներ». արցախցիները չեն ուզում միայն այդ կողմով ներկայանալ աշխարհին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օբյեկտիվ և սուբյեկտիվպատճառներովայնպես է ստացվել, որ Արցախի մասին լսելով` հասկանում ենք միայն սահմանային լարվածություն, կրակոցներ, դիվերսիաներ։ Իրենք` արցախցիները, չեն ուզում միայն այդ կողմով ներկայանալ աշխարհին։

Իրականության մեջ Լեռնային ղարաբաղի հանրապետությունը ապրող օրգանիզմ է`հանրապետությանը բնորոշ բոլոր լավ ու վատ հատկանիշներով:
Այստեղ կյանքն ընթանում է բնականոն հունով, սերունդ է մեծանում, դպրոց, մանկապարտեզ, Բուհ եւ թանգարաններ են գործում, մշակութային միջոցառումներ կազմակերպվում, զբոսաշրջիկներ այցելում եւ գլխավորը` տնտեսությունն է զարգանում: Այո, Լեռնային ղարաբաղում կան գործարարներ, թեկուզ ոչ այնքան մեծամասշտաբ, բայց զարգանալու աննահանջ վճռականությամբ:

Ամենահաջողված նախաձեռնություններից մեկը ղարաբաղյան թեթևարդյունաբերության նախկին հսկայի` «Ղարմետաքսկոմբինատի» վերագործարկման ծրագիրն է, որը ԼՂՀ կառավարության միջոցներով վերակառուցվել, վերազինվել ու սկսել է գործել։ Կարելի է ասել` պետությունը գրեթե անվճար գործարարներին է տրամադրել արտադրական տարածք, որտեղ այսօր արդեն գործում է 5 ընկերություն: Բոլորն էլ տարբեր արտադրանք են թողարկում:
«Ղարմետաքսկոմբինատի» տարածքում տեղակայված նաև «Ղարաբաղ կարպետ» ընկերությունը, որը գործունեությունը սկսել է ծավալել 2013 թվականի հուլիսից։ Գորգագործության գործընթացն ամբողջությամբ կազմակերպվում է տեղում` բրդյա թելի ներկման աշխատանքներից՝ մինչև գորգերի ավարտուն տեսքը։

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում

Լիաննա Խաչատրյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս