«Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանը տեղափոխվել է Ուկրաինա: Այս մասին նա պատմել է ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին:
«Ես Ուկրաինայում եմ, որովհետեւ Ուկրաինան մի երկիր է, որն ինձ նախ և առաջ ընդունեց, հետաքրքրվեց՝ ինչքանով եմ տեղյակ գործերին, որոնք գլխիս սարքեցին Հայաստանում»,- պատմել է Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ նա ընտանիքի հետ փախել էր Ադրբեջան, ապա հանձնվել երրորդ երկրին: Ավելի վաղ եւս նա հարցազրույցներ էր տվել Բաքվի հեռուստաընկերություններին՝ մեղադրանքներ հնչեցնելով Հայաստանի բանակի ղեկավարության, քաղաքական իշխանությունների հասցեին: