
Ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած ռազմական գործողությունների ժամանակ ոտքը կորցրած ժամկետային զինծառայող Արման Ավետիսյանն այսուհետ կարող է հեշտությամբ քայլել: Հմուտ բժիշկների կողմից արված պրոթեզավորման շնորհիվ ծանր վիրավորում ստացած զինծառայողն արդեն ունի երկրորդ ոտք: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»ը` վկայակոչելով ՀՀ առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջը: Պրոթեզավորումը կատարել է ավագ մասնագետ Մկրտիչ Գինոսյանը:
Ապրիլին ղարաբաղաադրբեջանական սահմանագծում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ խիզախությամբ աչքի ընկած զինծառայող Արման Ավետիսյանն այս օրերին առթիներ ունեցել է ասելու, որ հիշում է այն բժիշկների դեմքերը, ովքեր իրեն առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ «Ես շատ շնորհակալ եմ բոլոր բժիշկներից, եթե նրանք չլինեին, ես այսօր չէի ապրի։
ԿքայլիՆրանք ինձ երկրորդ կյանք են պարգևել», ասել է նա: Արման Ավետիսյանը վիրավորվել է Լեռնային Ղարաբաղի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերի պաշտպանական դիրքում` դասակի վիրավոր հրամանատարին օգնության հասնելիս: