«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մայիսի 31-ին Ղազախստանում կայանալու է ԵԱՏՄ հերթական հավաքը, որտեղ այս օրերին հողային ռեֆորմի հետ կապված խժդժություններ են: Ղազախստանն ապրիլյան քառօրյայի օրերին «վետո» դրեց Երեւանում անցկացվելիք ֆորումի վրա, եւ այն տեղի չունեցավ, ուստի հայ փորձագետները կոչ են անում ՀՀ իշխանություններին` չմասնակցել այս ֆորումին: Ի՞նչ եք կարծում` չբոյկոտե՞նք, հարցրինք կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանին:
«Քաղաքականության մեջ բոյկոտն օգտագործվում է որպես բացառիկ երեւույթ` ծայրահեղ դեպքերում, նման երեւույթն անզգուշորեն օգտագործելն անթույլատրելի է եւ կազդանշանի պարզապես անմտության մասին»: Այսինքն՝ դեմ եք, բայց կոշտ դիրքորոշումներն արդյունավետ են: «Ես երբեք դեմ չեմ եղել կոշտ քաղաքականությանը, սակայն բոյկոտը կոշտ քաղաքականության հետ պետք չէ շփոթել, այն ընդամենը նրա մեկ տարրն է»»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: