Հրազդանում կա 41 հազար բնակիչ, իսկ ընտրողների պաշտոնական թիվը 44 հազար 338 է. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է այս տարվա ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանի բնակչության թիվը: Ըստ այդ փաստաթղթի՝ մասնավորապես Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի մշտական բնակչության թիվը կազմում է 41 հազար: Սա այն դեպքում, երբ ապրիլի 17-ին Հրազդանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունների ժամանակ պաշտոնական ընտրական ցուցակներում ընդգրկված ընտրողների թիվը կազմել է 44 հազար 338 հոգի:

Ստացվում է, որ ընտրողների թիվը ողջ բնակչության թվից ավելի քան երեք հազարով ավել է: Իսկ եթե հաշվի առնենք, որ բնակչության առնվազն 30 տոկոսը կազմում են մինչեւ 18 տարեկանները, որոնք ընտրական իրավունք չունեն, ապա ստացվում է, որ իրական ընտրողների թիվը Հրազդանում կազմել է մոտ 28 հազար, որից մոտ 25 հազարը, այսինքն՝ 90 տոկոսը մասնակցել է ընտրություններին:  Հետո էլ ասում են՝ կեղծիքներ չկան»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս