ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Աթենքում Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը ցանկանում է վերականգնել Թուրքիայի հետ հարաբերությունները՝ չնայած Սու-24-ի միջադեպին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Պուտինը նշել է, որ Ռուսաստանը Սիրիայում կռվում է ոչ թե մշտական զորքերի, այլ ահաբեկչական խմբավորումների դեմ:
«Բնականաբար, մենք չէինք կարող մտածել, որ թուրքական կործանիչը կարող է խոցել կործանիչի դեմ մեր անօգնական ռմբակոծիչին: Մենք չէինք պատրաստվում կռվել Թուրքիայի և թուրքական զինված ուժերի հետ: Այլապես մենք այլ կերպ կգործեինք: Հուսով եմ, որ բանը դրան չի հասնի»,-ասել է Պուտինը:
ՌԴ նախագահը հավելել է, որ Ռուսաստանը դեռևս ներողություն, ինչպես նաև վնասը փոխհատուցելու մասին հայտարարություններ չի ստացել Թուրքիայից: Բացի այդ, Պուտինի խոսքով, Ռուսաստանը կոնկրետ քայլերի է սպասում:
Հիշեցնենք, որ ռուս-թուրքական հարաբերությունները սրվեցին նոյեմբերի 24-ին Լաթաքիայում ռուսական Սու-24 ռմբակոծիչի կործանումից հետո: