“Հայ ազգային կոնգրես” խորհրդարանական խմբակցությունը հրաժարվել է Էթիկայի հանձնաժողովի աշխատանքներից: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
“Օրենքի այն փոփոխությունից հետո, երբ խախտվեց հավասարակշռությունը իշխանության և ընդդիմադիր ուժերի միջև, և այնտեղ այլևս որևէ հարց քննարկել անիմաստ է, մենք ետ կանչեցինք մեր տեղը, և մենք այս նստաշրջանին չենք մասնակցի հանձնաժողովի աշխատանքներին: Եթե իշխանությունը կգտնի, որ այդ հավասարակշռությունը դեռ կարելի է պահպանել, եթե իշխանությունը կգտնի, որ դեռևս հույս կա, որ այդ օրգանը աշխատի այնտեղ կարելի է քննարկել պաշտոնյաների խախտումների և վարքի մասին հարցեր մենք կվերադառնանք, այս փուլում մենք հրաժարվում ենք մասնակցել այդ աշխատանքրեին,-ասաց Արամ Մանուկյանը՝ հավելելով, որ էթիկայի հանձնաժողովը միակ բալանսավորված տեղն էր, որտեղ կարելի էր ինչ-որ հարց քննարկել և լուծման գալ:
lurer .com