
Ռումինիայի Մամայա քաղաքում մեկնարկել է շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը:
Առաջին տուրում Լիլիթ Գալոյան պարտվեց Գերմանիան ներկայացնող Էլիզաբեթ Պաեցին: Հայաստանի հավաքականի մյուս անդամը` Լիլիթ Մկրտչյանը, կիսեց միավորն ադրբեջանցի Տուրկան Մամեդյարովայի հետ: Հայաստանի գործող չեմպիոն Մարիա Գևորգյանը մրցաշարը մեկնարկեց պարտությամբ` զիջելով ռուս Մարինա Նեչաևային:
Մրցաշարը մեկնարկում է մայիսի 27-ից և կեզրափակվի հունիսի 8-ին:
ՀԱՕԿ լրատվության բաժին