Գլխարկի ծալքի միջից թմրանյութ են հայտնաբերել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ, Գեղարքունիքի մարզային վարչության եւ Ճամբարակի բաժնի ծառայողները  սեպտեմբերի 12-ին, ժամը 12.50-ին, Դպրաբակ գյուղից,  թմրամիջոցներ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 67-ամյա Վարազդատ Հ.-ին, որի տաբատի գրպանից հայտնաբերվել է 6.6 գ, իսկ սպորտային գլխարկի ծալքի միջից՝  ծխախոտի մեջ լցված  0.9 գ  կանեփանման զանգված: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս