Դատարանն արդարացրեց ինձ, որովհետև դատական պրոցես է ընթանում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Գոռ Վարդանյանը, ով երեկ արդարացվեց:
Հարցին` արդյոք ձեզ այդ հարցում օգնել են կապերը, մասնավորապես Աղվան Հովսեփյանն ու Ռոբերտ Քոչարյանը, նա նշեց.
«Ուրիշ ոչ մի բան, ոչ մեկի անվան հետ մի կապեք: Ես միշտ ներկայացել եմ դատական նիստերին, մեկ անգամ հիվանդ եմ եղել: Ծանոթությունը դեր չի խաղացել, արդարությունն ուղղակի հաղթել է»:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Գոռ Վարդանյանն ուղղակի առնչություն է ունեցել «Դյուքենդո հայկական ֆեդերացիա» անվանմամբ հասարակական կազմակերպության հետ: Գոռ Վարդանյանը քննությամբ չպարզված անձից եւ ժամանակահատվածում ապօրինի կերպով ձեռք է բերել եւ նույն ՀԿ-ի կողմից օգտագործվող տարածքում, մինչեւ խուզարկությամբ ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից հայտնաբերելը, պահել է ռազմամթերք: