Պուտինը շնորհավորեց Ալիևին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առթիվ: Այս մասին ասվում է Կրեմլի կայքում քիչ առաջ հրապարակված հաղորդագրության մեջ:

Պուտինը նշել է սոցիալ-տնտեսական, գիտատեխնիկական և այլ ոլորտներում Ադրբեջանի ձեռքբերումները:

ՌԴ նախագահը նաև բարձր է գնահատել ռուս-ադրբեջանական հարաբերությունները, քաղաքական երկխոսությունն ու տարբեր ուղղություններով փոխշահավետ համագործակցությունը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի լուծման շուրջ համագործակցության և երկկողմ կապերի ընդլայնման վստահություն հայտնել:

Նշենք, որ ՌԴ նախագահի շնորհավորական ուղերձն ադրբեջանական կայքերը տարածել էին դեռևս օրեր առաջ: Նախօրեին շնորհավորական ուղերձ էր հղել նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:




Լրահոս