Թուրքիան վիրավորվել է 3000 թվականին ԵՄ-ին միանալու հայտարարությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնում է Lifenews-ը, Թուրքիայի փոխվարչապետը  նման  հայտարարությունները ամոթալի է համարել եվրոպական քաղաքական գործիչների համար, այդ թվում նաև մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի համար:

Թուրքիայի կառավարությունը արձագանքել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի վերջին հայտարարությանը  այն մասին, որ, հաշվի առնելով զարգացման ներկայիս առաջընթացը, Թուրքիան չի կարող միանալ ԵՄ-ին ավեի վաղ, քան 3000 թվականին:

Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, որ նման հայտարարությունները ոչ թե իր երկիրն են խայտառակում, այլ խայտառակում են եվրոպական քաղաքական գործիչներին, ովքեր իրենց նման բաներ են թույլ տալիս:

«Եթե ինչ-որ մեկը պնդում է, որ ԵՄ-ին անդամակցելու Թուրքիայի գործընթացը շարունակվելու է  մինչև 3000 թվականը, ապա այդ ամոթալի է ոչ թե Թուրքիայի համար, այլ ամոթալի է նրանց համար, ովքեր նման մտքեր են բարձրաձայնում: Նրանց պետք է հարցնել՝ ի՞նչ է լինելու այսօրվա Եվրամիության հետ 30 տարի անց»- ասել է Քուրթուլումուշը:




Լրահոս