ԵՄ հայտարարությունը՝ ակտիվիստների դեմ հարձակումների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԵՄ պատվիրակությունն իր խորը մտահոգությունն է հայտնում վերջերս Երեւանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների դեմ հարձակումների, ինչպես նաեւ մարդու իրավունքների պաշտպանների ահաբեկման դեպքերի կապակցությամբ: Այս մասին հայտարարություն է տարածել Եվրոպական միության պատվիրակությունը՝ Հայաստանում ԵՄ անդամ պետությունների դիվանագիտական առաքելությունների ղեկավարների հետ համաձայնեցնելով:
“ԵՄ պատվիրակությունը կոչ է անում հայաստանյան իշխանություններին շուտափույթ եւ վճռական քայլեր ձեռնարկել այդ գործողություններն իրականացնողներին առանց հապաղման պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
ԵՄ պատվիրակությունը հիշեցնում է, որ ժողովրդավարական սկզբունքների, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքը շարունակում են մնալ Եվրոպական միության եւ Հայաստանի երկկողմ օրակարգի կարեւոր տարրերը”:




Լրահոս