Պորոշենկոն հայտարարել է, որ երկու տարի առաջ ուկրաինացի սահմանապահները փրկել են իր կյանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնում է Lifenews-ը, Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոն պատմել է, որ երկու տարի առաջ Դոնբաս կատարած ուղևորության ժամանակ ուկրաինացի սահմանապահները փրկել են իր կյանքը: Ուկրաինայի առաջնորդի խոսքով՝ այդ ժամանակ զինված սադրանք էր կազմակերպվում:

«Այսօր արդեն շատերն են այդ մասին խոսում. սահմանպահները փրկել են իմ կյանքը ուղիղ երկու տարի առաջ ապրիլ-մայիս ամիսներին Իզվարինոյի անցակետում եղած ժամանակ, երբ զինված սադրանք էր կազմակերպված, ու հենց սահմանապահների համարձակ, որոշիչ ակցիան թույլ տվեց խուսափել վատթարագույնից» ,- այսօր Սահմանապահների օրվա առիթով Lifenews-ի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է Պորոշենկոն:




Լրահոս