Իրանում ավելի քան 30 ուսանող է ձերբակալվել և մտրակի 99 հարվածի դատապարտվել Իսլամական Հանրապետության էթիկայի նորմերի խախտման համար, փոխանցում է իրանական «Միզան» տեղեկատվական կայքը:
Կայքի տեղեկությունների համաձայն՝ երիտասարդները մասնակցել են Թեհրանից 145 կմ հեռավորության վրա գտնվող Ղազվին քաղաքում ավարտական երեկույթին:
Քաղաքի դատախազը հայտարարել է, որ երիտասարդները եղել են առանց ավանդական մանտոյի, թաշկինակների և հիջաբների, ալկոհոլ են օգտագործել և անպատշաճ պահվածք ցուցաբերել:
Ալկոհոլային խմիչքների օգտագործումն ու կանանց հետ տղամարդկանց պարերն արգելված են Իրանում: Ինչպես նաև դատապարտվում է, երբ կանայք ավանդական հագուստ չեն կրում: