ՈՒԶՈՒ՞Մ ԵՍ ԹԵՅԱՎՃԱՐՆ ԱՎԵԼԱՆԱ, ՀՊՎԻՐ ՈՒՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հաղորդակցվելիս ամենաթեթև հպումն անգամ կարող է դրական ազդել մարդու վրա, ուղղորդել նրա գործողությունները, տալ որոշակի արդյունք: 
Հպումը գրավում է մեր ուշադրությունը, վայրկենապես առաջացնում է կապի զգացողություն, ստեղծում է հաճելի մթնոլորտ, հիշվում է երկար և նպաստում է հետագա հաղորդակցությանը: 
Մարմնի լեզվի ֆրանսիացի հոգեբանները, հետազոտելով հպման երևույթը, գրանցել են հետաքրքիր արդյունքներ: Այսպես՝ լրագրողները մոտենում են անցորդներին և փորձում հարցազրույց ունենալ նրանց հետ: Մի մասի հետ զրուցում են հեռավորության վրա` առանց նրանց դիպչելու, իսկ մյուսների հետ՝ արմունկին, ձեռքին կամ ուսին ,պատահաբարե հպվելով: Առաջին դեպքում 10-ից ընդամենը 4-ն են պատասխանում լրագրողներին, երկրորդ դեպքում՝ 7-ը, գրեթե երկու անգամ ավելի: 
Հաղորդակցության ընթացքում հպվելու բարերար ազդեցությանը քաջածանոթ են սպասարկման ոլորտի աշխատողները` հատկապես վաճառողներն ու մատուցողները: Դիտարկենք ժամանակակից ամենաչսիրված մասնագիտություններից մեկի` օգտագործված մեքենաների վաճառքի գործընթացը: Այն վաճառողները, որոնք մեքենաները ցուցադրելիս իրենց հեռու են պահում գնորդներից, ունեն ցածր ցուցանիշներ, իսկ նրանք, ովքեր ,պատահաբարե դիպչում են այցելուների ձեռքին, ոչ միայն կարողանում են իրացնել ապրանքը, այլև գնահատվում են որպես բարեհամբույր, ազնիվ ու բարի մարդիկ: 
Իսկ պրոֆեսիոնալ կին մատուցողուհիները, որոնք նուրբ հոգեբաններ են, լավ գիտեն այցելուների վրա ներգործելու համապատասխան մեխանիզմները: Կոռնելիի համալսարանի փորձագետների կարծիքով՝ եթե մատուցողը հպվում է այցելուի երկու ուսին, նրա թեյափողը կազմում է հաշվի 17%-ը, մեկ ուսին` 14%-ը իսկ եթե ընդհանրապես չի հպվում, ընդամենը` 12%-ը 
Թեթև հպումը գրեթե երաշխիք է ձեր խնդրանքի բավարարման համար: Ընդ որում, կապ չունի, թե ինչ սեռի են պատկանում հաղորդակացության կողմերը: 
Սակայն կրկնում ենք՝ մաշկային շփումը պետք է լինի հպանցիկ և չգերազանցի 3 վայրկյանը, հակառակ դեպքում կարող է թողնել տհաճ տպավորություն և ունենալ հակառակ արդյունքը:
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան
diplomat .am




Լրահոս