ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը Հանրապետության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, փոխանցում է Azertag-ը:
«Անկեղծորեն շնորհավորում եմ Ադրբեջանի ժողովրդին և կառավարությանը ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առթիվ: Հանրապետության օրը հնարավորություն կտա նշել երկրի փառահեղ պատմությունն ու ևս մեկ անգամ հաստատել հավատարմությունն այն արժեքներին, ինչպիսիք են մարդու իրավունքները, զարգացումն ու խաղաղությանը: Համընդհանուր նպատակներին հասնելու հարցում Ադրբեջանի կառավարության ներդրումը մեծ նշանակություն ունի»,-ասել է Բան Գի Մունը:
Հիշեցնենք, որ Ալիևին իրենց շնորհավորական ուղերձներն են հղել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: