Արդեն հայտնել ենք, որ այսօր «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը Ապարան քաղաքի «Վերածնունդ» հուշահամալիրում կազմակերպել էր տոնակատարություն՝ նվիրված Ապարանի հերոսամարտի 98-ամյակին:
Տոնակատարության ժամանակ հնչեցին բազմաթիվ ռազմահայրենասիրական երգեր, ինչպես նաեւ պարեցին ավանդական պարեր: Աղվան Հովսեփյանն ու այլ պաշտոնյաներ եւս շուրջպար պարեցին:
Նշենք, որ միջոցառմանը ներկա էր նաեւ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ հերոսաբար զոհված զինծառայող Քյարամ Սլոյանի տատը:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: