ԼՂ հարցով բանակցություններում առաջընթաց է նկատվում. Ադրբեջանի փոխվարչապետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցով դիվանագիտական բանակցություններում առաջընթաց է նկատվում: Այս մասին, ինչպես հայտնում է Report-ը, հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Ահմեդովը մայիսի 28-ին Թարթառի շրջան կատարած այցի ժամանակ:

Ահմեդովը նշել է, որ ինքը հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից է:

«Նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս արտահայտել է տվյալ հարցով պետության և ժողովրդի դիրքորոշումը: Մենք առանց արյունահեղության հակամարտության կարգավորման կողմնակիցն ենք»,-ասել է Ադրբեջանի փոխվարչապետը:

Նա նաև նշել է, որ «ադրբեջանցիները, հատկապես ապրիլյան իրադարձություններից հետո, հավատում են օկուպացված տարածքների ազատագրմանը»:




Լրահոս