Մյունխենի «Բավարիա»-ն շարունակում է հետևել «Նապոլի»-ի պաշտպան Կալիդու Կուլիբալիին: «Corriere Dello Sport»-ը հայտնում է, որ նեապոլական ակումբը մերժել է մյունխենցիների առաջարկը, որով վերջիններս պատրաստ են 24-ամյա ֆրանսիացու համար 40 միլիոն եվրո վճարել:
Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Արսենալ»-ը: Իտալիայի ավարտված առաջնությունում Կուլիբալին մասնակցել է 33 հանդիպման: