ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եթե մինչ վերջերս ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը փորձում էր իր պաշտոնավարման ժամկետը երկարաձգել իշխանության ներսում՝ Սերժ Սարգսյանին համոզելով, թե կարող է Եվրամիությունից գումարներ բերել, ապա հիմա նա դա անում է այլ «ռակուրսով»: Այս շրջանում նա փորձում է իր պաշտոնավարման ժամկետը երկարաձգել չինացիների հաշվին: Սեպտեմբերի 9-ից աշխատանքային այցով մեկնելով Չինաստան՝ Տ. Սարգսյանը հայտարարել է, թե Չինաստանը ՀՀ-ին լրացուցիչ 16 միլիոն դոլարի դրամաշնորհ կտրամադրի: Փաստորեն, նրա այս այցի ողջ նպատակը եղել է արեւելքից գումար բերելը՝ բնականաբար, առաջին հերթին հանուն իր պաշտոնի ապահովագրության, իսկ պաշտոնապես՝ Երեւանում չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի շինարարության եւ Հայաստանի մաքսային ծառայության համար զննման շարժական սարք (սկաներ) ձեռք բերելու համար: Ի դեպ, ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, Տ. Սարգսյանը վերջին շրջանում շատ անտրամադիր է:




Լրահոս