ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, որ «Բիլայն» ընկերությունը, մեղմ ասած, վատ է աշխատում եւ ամեն առիթով անհանգստություն պատճառում բաժանորդներին, վաղուց հայտնի ճշմարտություն է: Բայց երբեմն նրանք այնպիսի անտրամաբանական քայլեր են անում, որ քաղաքակիրթ, նորմալ երկրներում կարելի էր ընդամենը մեկ դատական հայցով խոշորագույն տուգանքների ենթարկել «Բիլայն»-ին: Նախօրեին «Բիլայն»-ի աշխատակիցը զանգահարել է Երեւանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք բնակիչների ու տեղեկացրել, թե երկու օրով անջատվելու է որոշ հասցեների քաղաքային հեռախոսակապի ցանցը, քանի որ այն խաթարվել է: Փոխարենը «Բիլայն»-ը բնակիչներին երկու օր հեռախոսակապից զրկելու դիմաց առաջարկել է «քաղաքային հեռախոսահամարը վերահասցեավորել բջջային հեռախոսահամարին, որի մեկ րոպեի արժեքը 70 դրամ է»: Այսինքն՝ փոխանակ ներողություն խնդրեն, դեռ հավելյալ եկամուտ կորզելով են զբաղված: Ընկերության մամլո խոսնակ Անուշ Բեղլոյանը «Ժողովուրդ»-ին պարզաբանեց, որ խափանումը պետք է անմիջապես վերանորոգել: 




Լրահոս