Քառօրյա պատերազմում զոհված Ազատի մայրն ամեն օր զանգահարում է որդուն և սպասում… (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քառօրյա պատերազմից անցել է շուրջ երկու ամիս, ArmLur.am-ի նկարահանող խումբն այցելել է քառօրյա պատերազմում զոհված Ազատ Սիմոնյանի ընտանիքին:

Նրա մայրը` Վեհանուշ Ենոքյանը, հայտնեց, որ դեպքից մինչև այսօր ինքը զանգահարում է որդուն և վստահ է, որ Ազատը մի օր անպայման դուռը բացելու և ներս է գալու:

Ի դեպ, Ֆրանսիայի Ռեյմս և Շալոն Էն Շամպայն քաղաքների մեր հայրենակիցները Armlur.am-ի միջոցով գումար են փոխանցել զոհված զինծառայողների ընտանիքներին:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Սյունէ Համբարձումյան, Քնար Մանուկյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս