ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԷՇԸ` ՍՐԲՈՒԹՅՈՒՆ
Երեկ ԱԺ-ում լրագրողների հարցին ի պատասխան, թե ինչու ԱԱԾ ղեկավար Գորիկ Հակոբյանի հրաժարականը չեք պահանջում քաղաքացուն «էշ» անվանելու համար, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանն արձագանքել է. «Ես խնդրում եմ սուրբ կենդանիների անվան հետ չխաղալ մյուս անգամ տենց կոպիտ ձեւով»: Ապա հավելել է. «Դատապարտելի է, եթե նման բան է արել: Սակայն ամեն ինչի համար հրաժարական հո չե՞նք պահանջելու»:

ՄՆԱՑԻՆՔ ԴՈՒՐՍ
«Հայաստանի հետ ասոցացման համաձայնագրի նախաստորագրման հարցն այլեւս հրատապ չէ»: Այս մասին Twitter-ի իր անձնական էջում գրառում է արել Շվեդիայի ԱԳ նախարար Կարլ Բիլդտը իր սլովակ գործընկերոջ` Միրոսլավ Լայչակի հետ բանակցություններից հետո. «Միրոսլավ Լայչակի հետ համաձայնության եկանք, որ Հայաստանի հետ ասոցացման համաձայնագիրն այլեւս օրակարգային խնդիրների թվում չէ: Շարունակում ենք աշխատել Ուկրաինայի, Մոլդովայի եւ Վրաստանի հետ»,-գրել է Շվեդիայի ԱԳՆ ղեկավարը, որը բավական ազդեցիկ դերակատարություն ունի Արեւելյան գործընկերության ծրագրի իրագործման մեջ:

ԵՐԿԻՐԸ ԴԱՏԱՐԿՎՈՒՄ Է
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, անդրադառնալով սահմանադրական փոփոխություններին, երեկ ԱԺ-ում հայտարարել է. «Սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու փոխարեն ավելի լավ կլիներ, որ վարչախումբը մտածեր երկրում Սահմանադրության կատարումն ապահովելու մասին»: Իր ելույթում նա նաեւ անդրադարձել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակին. «Համաձայն ԱՎԾ զեկույցի՝ երկրորդ եռամսյակում ՀՆԱ-ի աճը եղել է գրեթե զրոյական: Առաջին կիսամյակում օտարերկրյա ներդրումները նվազել են 64.2 տոկոսով, ընդ որում ներդրումների զգալի մասը կատարվում է օֆշորներից եւ ուղղվում հանքարդյունաբերության ոլորտ: Ավելացել է երկրի արտաքին պարտքը՝ հասնելով 4.3 մլրդ ԱՄՆ դոլարի: Շարունակում են աճել առաջին անհրաժեշտության ապրանքների գները: Իրականում պատկերն է՛լ ավելի մռայլ է: Երկիրը դատարկվում է: Աղետալի չափերի հասնող արտագաղթը դարձել է մեր պետականության, ազգային անվտանգության համար լրջագույն սպառնալիք»:

ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆ ԿՍԱՀՄԱՆՎԻ
Արցախյան հերոսամարտի մասնակից ազատամարտիկներն առաջնահերթություն կստանան նախկին ԽՍՀՄ խնայբանկերում ավանդների փոխհատուցման գործընթացում: Այդ մասին երեկ հայտարարել է ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը` վստահեցնելով, որ այդ առաջարկը հաշվի կառնվի 2014թ. բյուջեի նախագծում:

ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԵՑ
Երեկ Ախալքալաքի շրջանային դատարանում կայացել է ջավախահայ ակտիվիստ Վահագն Չախալյանի եղբոր՝ Արմեն Չախալյանի հերթական դատավարությունը, որի արդյունքում նա ազատ է արձակվել: Դատարանը որոշում է կայացրել ազատ արձակել Ա. Չախալյանին՝ 4 տարի պայմանական եւ 2000 լարի տուգանք սահմանելով:




Լրահոս