Դեռեւս սեպտեմբերի 6-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Բրյուսելում են գտնվում ԵԺԿ քաղաքական վեհաժողովի մասնակից ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը եւ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց Ա. Զաքարյանից պարզել, թե Բրյուսելում արդյոք կարողացան համոզել ԵԺԿ-ականներին, որ քաղաքականապես պատրաստ են լինել Եվրոպայի, իսկ տնտեսապես՝ Ռուսաստանի հետ: «Այս օրերին բոլոր միջավայրերում խոսվում է Հայաստանի կայացրած որոշման մասին: Մեր մասնակցության հիմնական նպատակն այն էր, որ ներկայացնենք նաեւ ԵԺԿ վեհաժողովի ամբիոնից (որը եվրոպական քաղաքական հարթակներից մեկն էր), որտեղ մեր գործընկերությունը, անդամակցությունը, դիտորդ անդամի կարգավիճակը հնարավորություն է տալիս արտահայտվելու: Եվ դա լավ հնարավորություն էր, որպեսզի մենք մեկնաբանենք, ներկայացնենք իրավիճակն ու ԵՄ-ի հետ համագործակցության մեր պատրաստակամությունը: Բավական ընդունելի եւ հասկանալի անցավ աշխատանքը, բավական մեծ օրակարգ էր, եւ մենք էլ պարոն Աշոտյանի հետ գրեթե բոլոր հարցերում մեր մասնակցությունն ունեցանք»,-նշեց մեր զրուցակիցը:
ՉՀԱՋՈՂՎԵՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ