«Դա քաղաքական որոշում է, որոշումը կայացված է, ավելի լավ է դրան ես չպատասխանեմ… Կարծում եմ, որ ստեղծված իրավիճակում ճիշտ որոշում էր, եւ մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի Հայաստանի Հանրապետության համար բարենպաստ պայմաններ ստեղծվեն»:
Ընդհանրապես կան մարդիկ, որոնք իրավունք չունեն խոսել երկրի, ժողովրդի ու առավել եւս մարդկանց բարեկեցության մասին, որովհետեւ նրանք իրենց գործունեությամբ աշխատում են Հայաստանի Հանրապետության ու ՀՀ քաղաքացիների դեմ: Ու երբ Տամոժնի Գագոն ասում է, թե «մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի Հայաստանի Հանրապետության համար բարենպաստ պայմաններ ստեղծվեն», անմիջապես ծիծաղ է առաջանում: Ինչո՞ւ, որովհետեւ իր գործունեության ընթացքում այս տխրահռչակ չինովնիկը հասցրել է բացառապես ցավ պատճառել ՀՀ քաղաքացիների մեծամասնությանը, թալանել ու հարստանալ՝ առանց ամոթի ու խղճի զգացումի: