ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չեմ կարծում, որ դա ընդունելու բան է: Համենայնդեպս, թե՛ ՀՀԿ-ի համար, թե՛ պետության ղեկավարության համար դա անընդունելի է: Ամեն դեպքում ես այդտեղ չեմ եղել, չեմ կարող ասել: Վստահ չեմ, որ այդպես է եղել»:

Հերմինե Նաղդալյան News.am

Խոսքը ՀՀ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանի՝ ակտիվիստին «ոչխար» անվանելու մասին է, ինչը եղել է բազմաթիվ ականատեսների ներկայությամբ: Պատճառները թողնենք մի կողմ, հնարավոր է՝ ակտիվիստը գոռացել է, ԱԱԾ պետի նյարդերն էլ տեղի են տվել: Սակայն դեպքը եղել է, եւ անհասկանալի է, թե ինչն է ՀՀԿ-ական պատգամավորին այդպիսի անվստահություն ներշնչում: Լավ, հիմա՞ ումից է վախենում: Արդեն բոլոր լրատվամիջոցներն այդ մասին գրել են, թաքցնելու ոչինչ չկա, էլ ի՞նչ իմաստ ունեն ՀՀԿ-ականներին բնորոշ այս խաղերը, թե ինքն այնտեղ չի եղել եւ չգիտի: Դեռ լավ է՝ չի ասում, թե սա զրպարտություն է:




Լրահոս