ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊԱՀԱՆՋ
ԱԺ ոչ իշխանական խմբակցությունները՝ ԲՀԿ, «Ժառանգություն», ՀՅԴ եւ ՀԱԿ, հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ կոչ են անում ազատ արձակել քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանին, ինչպես նաեւ վերացնել նույն գործով անցնող ակտիվիստների ազատազրկման սպառնալիքը:

ԲՈՒԼԿԻ
Երեկ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին հարց է ուղղել՝ կապված Սեւանում մոտորանավակների ոչ կանոնակարգված շարժի հետ, ինչի արդյունքում վտանգվում է հանգստացողների կյանքը: Նա օրինակ է բերել Վրաստանը, որտեղ ջրի վրա նշումներ են իրականացնում՝ մոտորանավակների շարժը կանոնավորելու համար: Ի պատասխան Ա. Հարությունյանը նշել է, որ այդ հարցն իրեն էլ է հետաքրքրում, սակայն կանոնակարգմամբ զբաղվում են ջրային ոստիկանությունը եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը:




Լրահոս