ՄԱՐԶԱԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԹԵԺ ՊԱՅՔԱՐ ԵՐԿՐՈՐԴ ՏԵՂԻ ՀԱՄԱՐ
Ֆուտբոլի Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մորտեն Օլսենը ներողություն է խնդրել Հայաստանի թիմի հետ աշխարհի առաջնության ընտրական խաղից առաջ հնչեցրած հայտարարության համար: Դանիացի մասնագետը Հայաստանի հավաքականից Կոպենհագենում 0:4 հաշվով կրած պարտությունը համեմատել էր 2001-ի սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչության հետ: «Ներողություն եմ հայտնում նման համեմատության համար: Նույնիսկ վերապահումներով ասելով դա՝ ես անզգուշությամբ վիրավորեցի այդ ահաբեկչությունից տուժած մարդկանց»,-ասել է նա:
Հայաստան-Դանիա հանդիպումը կայացավ երեկ՝ ժամը 20-ին, «Հրազդան» մարզադաշտում եւ ավարտվեց մեր հավաքականի պարտությամբ՝ 0:1 հաշվով։ Աշխարհի 2014թ. առաջնության ընտրական մրցաշարի B խմբում, որտեղ ընդգրկված է նաեւ Հայաստանի ազգային հավաքականը, երեկ կայացան նաեւ Մալթա-Բուլղարիա եւ Իտալիա-Չեխիա հանդիպումները։ B խմբի միանձնյա առաջատարն Իտալիայի հավաքականն է, իսկ վերջին տեղը զբաղեցնում է Մալթայի ընտրանին։

ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
Գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը, միջազգային վարպետ Վահե Բաղդասարյանը եւ ՖԻԴԵ-ի վարպետ Մարիա Գեւորգյանը կմասնակցեն սեպտեմբերի 12-ին Թուրքիայում մեկնարկող 20 տարեկանների աշխարհի առաջնությանը: Այն նախապես պետք է կայանար Հաթայ քաղաքում, սակայն քանի որ Հաթայը գտնվում է Սիրիայի սահմանին մոտ, ուստի ՖԻԴԵ-ն եւ կազմակերպիչները վերջին պահին այն տեղափոխել են Ստամբուլի մոտ գտնվող Խոջաելի քաղաք:

ԸՄԲԻՇՆԵՐԻ ԵՐԵՔ ՈՍԿԻՆ
Ֆրանսիայի Նիցցա քաղաքում սեպտեմբերի 7-ին մեկնարկած Ֆրանկոֆոնիայի միջազգային 7-րդ խաղերում հաջող են հանդես գալիս հայ մարզիկները։ Ազատ ոճի ըմբիշներ Օհան Գիքինյանը, Նարեկ Սիրունյանը եւ Վիկտոր Կազիշվիլին նվաճել են ոսկե մեդալներ` համապատասխանաբար 55, 66 եւ 96 կգ քաշային կարգերում:

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս