
Մադրիդի «Ռեալ»-ի ավագ Սերխիո Ռամոսը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի եզրափակչի լավագույն ֆուտբոլիստ։
Իսպանացի պաշտպանն խփել է իր թիմի միակ գոլը՝ 15-րդ րոպեին «Ատլետիկո»-ի դարպասը գրավելով Գարեթ Բեյլի փոխանցումից հետո։ Հետխաղյա 11 մետրանոցների ժամանակ Ռամոսը ևս հստակորեն իրացրեց հարվածը։