
Շվեյցարիայի Բեռն քաղաքում մեկնարկել է մարմնամարազության Եվրոպայի առաջնության անհատական գործիքների եզրափակիչը:
Նժույգթափերում աշխարհի 2015 թվականի բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինայնը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Հայ մարզիկը հավաքեց 15.366 միավոր:
Օղակների վարժությունում Վահագն Դավթյանը հավաքեց 15.633 միավոր և հռչակվեց Եվրոպայի փոխչեմպիոն: Եզրափակիչները շարունակվում են:
Շվեյցարիա, Բեռն
ՀԱՕԿ լրատվության բաժին