Ռուս միլիարդատերերի զավակների ունեցվածքը, հնարավորություններն ու շքեղ կյանքը զարմացնում է շատերին: Anews-ը ուսումնասիրել է հարուստ ժառանգորդների սոցանցերի էջերն ու ներկայացնում է նրանց մասին որոշակի տվյալներ:
Անաստասիա Կուդրյաշկինա, 19 տարեկան
«УГМК-Հոլդինգ» ընկերության կոմերցիոն տնօրեն Իգոր Կուդրյաշկինի դուստրը, ով ունի կես միլիարդ կարողություն, Մոսկվայի պետական համալսարանի ուսանողուհի է և իր շրջապատում հայտնի երգչուհի, ով հանդես է գալիս Նաստյա Կուդրի բեմական կեղծանվամբ:
Ուկրաինական Բորիսպոլ քաղաքցի վերադառնալիս, որտեղ հերթական տեսահոլովակն էր նկարահանվում
Սակայն նրան հայտնի է դարձրել ոչ այնքան ձայնային ունակությունները, այլև 18-ամյակի առփիվ կազմակերպված միջոցառումը, որը, տարբեր հաշվարկներով, արժեցել է 9 մլն ռուբլի: Ներկաների համար երգել է «Звери» խումբը:
Հանգիստ Լազուրե ափին
Յուլիա Ստախիվա, 23 տարեկան
23-ամյա ուսանողուհին աչքի է ընկնում իր հարստությամբ, գեղեցկությամբ և բացառիկությամբ: Նա իրեն ներկայացնում է որպես հաղորդավար, բլոգեր, մոդել , կարծում է, որ նման է Ջեյմս Բոնդի ընկերուհուն և այդ ամենի մասին հպարտորեն կիսվում է:
Ահա նրա գրառումներից մի քանիսը. «Խենթանում եմ ինձ չսիրողների համար, ինձ ուղղված քննադատությունները միայն ապացուցում են, թե ես որքան լավն եմ», «Բարձրակարգ միջավայրում կարևոր է լինել գեղեցիկ, սլացիկ և ունենալ գեղեցիկ մազեր», «Գրասենյակային աշխատանքն ինձ համար չէ, ես լավ տեսք ունեմ և ավելի կրթված եմ: Կյանքում իմ նպատակը հաջողակ դառնալն է, ընկերն իմ մեձ միայն լիդեր են տեսնում, այնպես որ ոչ մեկի ենթակայությամբ չեմ աշխատի»:
Ամեն երկու ամիսը մեկ Յուլիան Լոնդոնից մեկնում է Մոսկվա` վարսերի նոր սանրվածքի և արտաքին տեսքի համար, որի համար միանգամից մի ամբողջ գեղեցկության սրահ է վարձում: 18 տարեկանում նա արդեն փոխել էր շրթունքների ձևը, սակայն կանգ առնել չի պատրաստվում. հաջորդը կրծքերի վիրահատությունն է:
Անաստասիա Կովեշնիկովա, 20 տարեկան
Նախկին թենիսիստուհի, ում գլխավոր հաջողությունը եղել է ռուսական թոփ-100-ում հայտնվելը, այժմ ուսանողություն է և սոցցանցի իր էջում ակտիվորեն կիսվում է իր ապահովված երիտասարդության մասին գրառումներով և լուսանկարներով:
Նախորդ տարի Նաստյան փորձեց մասնակցել «Голос» նախագծին, սակայն դուրս մնաց հենց առաջին իսկ փուլից. նա այնքան վատ երգեց, որ ժյուրիի բոլոր անդամները շոկի մեջ էին:
Կրիստինա Օզիմկովա, 20 տարեկան
Խոշոր ներդրող և շինարար Ռոման Օզիմկովի դուստրն ուսանողուհի է ունի մեծ թվով բրենդային իրեր և աքսեսուարներ: Հատկապես սիրում է լուսանկարվել իր ավտմեքենաների ֆոնին (Porsche, Mercedes և Range Rover):
Արձակուրդ Էմիրաթներում
Ընկերուհու հետ
Լուսանկարում նրա կողքին Մարիա Չիգիրինսկայան է 19 տարեկան
Հանդիսանում է շինարարության ոլորտում մագնատ Շալվա Չիգիրինսկի զարմուհին: Մաշայի հարսանիքը զարմացրել էր շատերին, իսկ պատվավոր հյուրերի թվում էր Ռոման Աբրամովիչը:
Նա ուսանողուհի է հանդիսանում է VIP-լողափերի անբաժան հաճախորդը: Ներքևի լուսանկարում Մաշան և իր ամուսինն են` դերասան Ռոբերտ Դե Նիրոյի հետ:
Դերասան Կրիս Նոտի հետ Մոնակոյում
Դիանա Չերվիչենկո, 17 տարեկան
Նրա հայրը «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի նախկին նախագահ Անդրեյ Չերվիչենկոն է, ով տեղափոխվել է շինարարության ոլորտ: Դուստրը սովորում է Մոսկվայի պետական համալսարանի մշակութաբանության ֆակուլտետում:
Ունի բազմաթիվ հայտնի ընկերներ, որոնց թվում է նաև Սերգեյ Սարկիսով կրտսերը, ում հայրը Forbes-ի միլիարդատերերի վարկանիշում է:
Էլեն Մանասիր, 25 տարեկան
«Стройгазконсалтинг» ընկերության նախկին նախագահ Զիյադ Մանասիրի դուստրն է:
Բլոգներում բամբասում են, որ ինքն ու ամուսին ունեն վեց հարկանի տուն և, որ Էլենը դա բացատրում է այսպես. «Լավ է, որ տանը կա ամեն ինչ` սկսած լողավազանից, վերջացրած ավտոտեխսպասարկման հնարավորությունից: Դատելով լուսանկարներից, առանձնատունն իսկական դղյակ է հիշեցնում:
«Գիտակից տարիքից ես մեծացել են այն զգացումով, որ բավական է միայն ցանկանամ, և ամեն ինչ կարող եմ ունենալ», -ասում է նա: