ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Տատիկս հավատում է աչքի ուլունքների, ձիու պայտերի եւ փշերի կարող ուժին, որ դրանք կարող են դառնալ չարի դեմ պայքարի միջոց: Բայց ես այնքան էլ կողմ չեմ նրա պնդմանը: Խնդրում եմ ասել` կարո՞ղ են նման երեւույթները պահպանել չար աչքից:

Աննա Մխոյան (21 տարեկան, նկարչուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Թվարկած միջոցները մոգության ու վհուկության «գործիքներն» են: Հիշենք մեր Տիրոջ խոսքը. «Ինքն իր մեջ բաժանված ամեն թագավորություն ավերվում է», այսինքն՝ չարի դեմ չարով չի կարելի պայքարել: Ավելին, եթե դրանցով դեռ «զարդարված» են ձեր տների մուտքերը, եւ երեխաների թեւերին «աչքի ուլունքներ» կան, շտապե՛ք այդ ամենից ազատվել:
Այս սովորույթը գալիս է հին հեթանոսական շրջանից: Այսօր, երբ երեխաները մկրտվում են եկեղեցու ավազանում եւ դրոշմվում սրբալույս մյուռոնով, տներն օրհնվում են հոգեւորականի կողմից տնօրհնեքի արարողության միջոցով, ազատվում ենք չարի ամեն տեսակ ներգործությունից: Այլ ճանապարհ չկա:

Օրհնությամբ՝ տ. Ղեւոնդ քահանա Մայիլյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Որքան էլ մենք ամենահին քրիստոնյա ազգն ենք, այդուհանդերձ, մինչեւ վերջ չենք ձերբազատվել հեթանոսական սովորույթներից, ավելին, վերջին շրջանում դրանց մի մասը վերստին լայն տարածում է գտել: Մենք հորդորում ենք մեր հայրենակիցներին հեռու մնալ նման սնահավատություններից ու հետեւել եկեղեցու խորհուրդներին:




Լրահոս