
ատԱրագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանն այժմ զբաղված է կուսակցական աշխատանքով: Այս մասին նա նշեց ArmLur.am-ի հետ զրույցում:
Նա մեզ հետ զրույցում դրական գնահատեց կոռուպցիայի և մենաշնորհների դեմ սկսված պայքարը: «Բոլորն էլ պետք է աշխատեն այդ ուղղությամբ, որովհետև դա շատ կարևոր է: Ես չեմ գտնում, որ այսքան տարի չեն արել գործ, բայց հիմա ավելի պետք է այդ խնդիրներով լուրջ աշխատել: Իմ հնարավորություններն ինչքան ներել են, փորձել եմ կանխել նման մոտեցումները», – նշեց նա:
Սահակյանը խուսափեց գնահատական տալ Արագածոտնի ներկայիս մարզպետ Գաբրիել Գյոզալյանին` պատճառաբանելով, թե մարզում քիչ է լինում և տեղյակ չէ նրա աշխատաոճից:
Մանրամասները` տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան