ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն սեպտեմբերի 15-ին` ժամը 23.28-ին, ահազանգ է ստացվել, որ Վայքի ոլորաններում “Կիա” մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Վայք-Սիսիան ավտոճանապարհի 29-րդ կմ-ի մոտակայքում “Կիա” մակնիշի 111NS26 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը, ինչի հետևանքով վարորդ՝ ՌԴ քաղաքացի, 1964թ. ծնված Ա. Բ.-ն ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Վայք քաղաքի ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենայի մարտկոցը: Դեպքի վայրում են գտնվել ՃՈ և “1-03” ծառայությունների աշխատակիցները: