Մեքսիկայում առևանգել են «Օլիմպակոս»-ի ֆուտբոլիստ Ալան Պուլիդոյին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

BBC-ն փոխանցում է, որ Տամաուլիպասյի ազատ և ինքնիշխան նահանգի հյուսիսային սահմանին առևանգել են մեքսիկացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ Ալան Պուլիդոյին:

Ըստ հաղորդման, 25-ամյա հարձակվողին առևանգել են կիրակի օրն իր տան մոտ` խնջույքի գնալիս:
Հիշեցնենք, որ վերջինս խաղում է հունական «Օլիմպակոս» թիմի համար, ինչպես նաև մի քանի անգամ հայտնվել է Մեքսիկայի ազգային հավաքականում:

Համաձայն տվյալների՝ առևանգման ամենաբարձր տոկոսը աշխարհում պատկանում է Մեքսիկային՝ տարեկան շուրջ 1,000 մարդ:
Տեղական մեդիան հայտնում է, որ շաբաթ օրը ուշ երեկոյան Պուլիդոն ընկերուհու հետ խնջույքի մեկնելիս է եղել, երբ մի քանի բեռնատար մեքենաներ շրջապատել են մեքենան:
Վեց դիմակավոր անձինք ուժով տարել են հարձակվողին, իսկ ընկերուհուն անվնաս թողել են ավտոկայանատեղիում, որտեղ էլ տեղի էր ունեցել դեպքը:

Տամաուլիպասը Մեքսիկայի առավել բռնի նահանգներից է, և վերջերս Մեքսիկան ավելի շատ անվտանգության ուժեր է տեղակայել տարածքում գործող կարտելներին բռնելու համար: Վերջին շաբաթներին տասնյակ մարդիկ են զոհվել:




Լրահոս