Ինչպես հայտնում է Lifenews-ը, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն առաջարկել է միավորել Անկարայի և Վաշինգտոնի հատուկ ուժերը, ընդ որում նոր բանակի հիմնական նպատակը պետք է լինի ալ-Ռակա քաղաքը, որը Իսլամական պետությունը հռչակել է իր «խալիֆաթի» մայրաքաղաք:
France Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վկայակոչելով Թուրքիայի արտաքին գործերի նախարարությանը՝ Անկարան առաջարկել է ԱՄՆ-ին «միացնել ուժերը» Սիրիայում Իսլամական պետության ահաբեկիչների դեմ հատուկ գործողություններ իրականացնելու համար, սակայն այն պայմանով, որ քրդերը չմասնակցեն դրան:
« Երկրորդ ճակատը պետք է լինի, սակայն առանց Սիրիայի քրդական «Ժողովրդավարական Միություն» կուսակցության մասնակցության: Եթե մենք համատեղենք մեր ուժերը (իրենք ունեն իրենց հատուկ ուժերը, իսկ մենք ունենք մերը), կարող ենք հեշտությամբ ուղղվել դեպի ալ-Ռակա»,- Lifenews-ի հետ հարցազրույցի ժամանակ նշել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:
Նշենք, որ Սպիտակ տան պատասխանը դեռ չի հաջորդել: