
Սեպտեմբերի 14-ին, ժամը 23.15-ին, ոստիկանության Արաբկիրի պահպանության բաժնի ծառայողները Գրիբոյեդովի փողոցի թիվ 21 շենքի մոտ նկատել են ջրատար խողովակներ ապամոնտաժող 3 քաղաքացիների, որոնք գողություն կատարելու կասկածանքով, իրենց “ԳԱԶել” մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկվել բաժին: Բերման ենթարկվածները՝ 1981 թ. ծնված Վարդան Գ.-ն, 1981 թ. ծնված Տիգրան Ա.-ն և 1969 թ. ծնված Հունան Ս.-ն տվել են խոստովանական բացատրություններ: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն: