ԵԱՀԿ ներկայացուցչի գրասենյակի ընդլայնումը չի ազդի ԼՂ հարցով մանդատի վրա. Կասպշիկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնումը, որը համաձայնեցվել էր մայիսին Վիեննայում կայացած հանդիպման արդյունքների համաձայն, չի ազդի մանդատի վրա, սակայն դաշտային օգնականների թվի ավելացում է ենթադրում: Այս մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:

«Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը որոշում է ընդունվել բանակցությունների հերթական փուլի անցկացման մասին՝ ԼՂ հակամարտության գոտում դեպքերի հետաքննման մեխանիզմների ստեղծման ավարտի, ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման, անհետ կորածների մասին ինֆորմացիայի փոխանակման և համպարփակ խաղաղ համաձայնագրի հարցով բանակցությունների վերսկսման համար»,-ԱՊԱ-ն մեջբերում է Կասպշիկի խոսքը:

Նրա խոսքով՝ այդ նպատակով ԵԱՀԿ գործող ղեկավարությունն իրեն հանձնարարել է անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման հայեցակարգ նախապատրաստել:




Լրահոս