Թուրքիայի թշնամիները ցանկանում են վրեժ լուծել 1453թ. Ստամբուլի գրավման համար. Էրդողան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի թշնամիները ցանկանում են վրեժ լուծել 1453թ. Ստամբուլի գրավման համար: Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Ստամբուլի գրավման 563-ամյակին նվիրված հանրահավաքի ժամանակ:

«Թուրքիայի թշնամիները ցանկանում են վրեժ լուծել Ստամբուլի գրավման համար: Սակայն ոչ ոք չի կարող ոչնչացնել մեր երկիրը: Ստամբուլի գրավումից հետո թուրքերը բնակեցվել են Անատոլիայում և Թրակիայում և չեն պատրաստվում հեռանալ այդ հողերից…Այս ազգը դեռևս դար տարի արժանի պատասխան է տվել իր թշնամիներին: Համոզված եմ, որ Թուրքիայի Հանրապետության ստեղծման 100-ամյակին (2023թ.) մեր երկիրը կդասվի աշխարհի ամենազարգացած տնտեսությունների թվին»,-«ՌԻԱ Նովոստի»-ն մեջբերում է Էրդողանի խոսքը:

Այսօր, թուրք նախագահի խոսքով, որոշ պետություններ, որոնք իրենց դաշնակից են անվանում, «աչք են փակում Սիրիայում կեղտոտ խաղերին և աջակցում են ահաբեկիչներին»:




Լրահոս