BBC-ն տեղեկացնում է, որ Վենեսուելայում ատրճանակով զինված մարդիկ սպանել են 11 հոգու՝ ներառյալ երեք դեռահասի և Կոլումբիայի մեկ քաղաքացու:
Ըստ պաշտոնական տվյալների՝ անհայտ հարձակվողները հրամայել են զոհերին դուրս գալ իրենց տնից, ապա գնդակահարել են:
Գնդակահարելուց հետո ատրճանակով զինված մարդիկ մեքենաներով և մոտոցիկլետներով դիմել են փախուստի:
Ոչ կառավարական կառույցները հայտնում են, որ Վենեսուելայում հանցանքների տոկոսը աճում է, քանի որ նավթի գների անկման շնորհիվ երկրի տնտեսությունը անկման եզրին է: