Ուկրաինայում առաջարկում են մայիսի 1-ն ու 9-ը դարձնել աշխատանքային օրեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնում է Lifenews-ը, Ուկրաինայի Գերագույն ռադայի տասնմեկ պատգամավորներ հանդես են եկել մայիսի 1-ի, 2-ի և 9-ի տոները ցանկից բացառելու առաջարկությամբ: Համապատասխան օրինագիծն արդեն գրանցվել է խորհրդարանում: Այդ մասին հայտնում է «Ուկրաինայի ճշմարտություն» օրաթերթը:

Աշխատավորների համերաշխության միջազգային օրը պատգամավորները համարում են «ռուսամետ քարոզչության պղծում», իսկ Հաղթանակի օրը առաջարկում են փոխարինել մայիսի 8-ի տոնով՝ հետևելով մի շարք եվրոպական երկրների օրինակին:

«Բացի այդ, Ուկրաինայում շարունակում է մնալ հանգստյան օրերի անկայուն քանակի խնդիրը, ինչն անընդունելի է տնտեսական դժվարին ժամանակահատվածում, որը նաև համընկնում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև միջազգային զինված հակամարտության ժամանակաշրջանի հետ»,- Lifenews-ի հետ հարցազրույցի ժամանակ ընդգծել են օրինագիծը նախաձեռնողները:




Լրահոս