Արփինե Հովհաննիսյանի այցը՝ Շիրակի մարզ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը մայիսի 27-ին աշխատանքային այցով Շիրակի մարզում էր:
Նախարարի առաջին կանգառը Շիրակի մարզպետարանն էր, որտեղ մարզպետ Հովսեփ Սիմոնյանի հետ առանձնազրույցի ընթացքում քննարկել է մարզի բնակիչներին հուզող և արդարադատության նախարարության գործառույթներին առնչվող մի շարք հարցեր:

b44ed6da-d940-4380-8e6f-bf76cbdd1bbb

Մարզպետարանում քաղաքացիների ընդունելության ժամանակ ևս Արփինե Հովհաննիսյանին ներկայացվել են մի շարք խնդիրներ, որոնց լուծման վերաբերյալ նախարարը հանձնարարականներ է տվել նախարարության աշխատակիցներին:
Նախարարը, մարզային այցի շրջանակում, եղել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, մարզկենտրոնի նոտարական գրասենյակում, Այլընտրանքային պատիժների կատարման բաժնում, Պետական ռեգիստրի գործակալության և ԴԱՀԿ ծառայության գրասենյակում, տեղում ծանոթացել հանրային ծառայություններ մատուցող բաժինների խնդիրներին:

5c0197a3-b9d8-4e49-890a-5f1c0f7b4158

70d54548-5e59-4283-ab76-492ab0843a4c

Արփինե Հովհաննիսյանը եղել է նաև Շիրակի պանթեոնում, ծաղիկներ դրել ապրիլի սկզբին Ադրբեջանի սանձազերծած մարտական գործողությունների հետևանքով զոհված հայորդիների շիրիմներին, ինչպես նաև այցելել նրանց ընտանիքներ։

ՀՀ ԱՆ տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս