Lifenews-ի փոխանցմամբ՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը խոսել է պաշտոնական գաղտնիքների մասին օրենքին հետևելու անհրաժեշտության մասին:
Օտարերկրյա պաշտոնատար մեսինջերների օգտագործումն արգելելու որոշումը չի ընդունվել: Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Այդ ուղղությամբ ինչ-որ որոշումներ չեն կայացվել», – Lifenews-ին հայտնել է Պեսկովը:
Հիշեցնենք, որ Էկոնոմիկայի նախարարությունը առաջարկում էր արգելել պաշտոնյաներին և զինվորներին աշխատանքային զրույց վարել օտարերկյա մշակողների բջջային հավելվածների միջոցով: Խոսքը Gmail էլեկտրոնային փոստին է` WhatsApp, Viber, Skype, Telegram և այլ հայտնի մեսսենջերների մասին: