
Ստվերը եղել է ու այսօր տնտեսության տարբեր ճյուղերում կա, սակայն կառավարությունը պայքարում է ստվերի դեմ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ փոխնախագահ Արմեն Ալավերդյանը:
«Շատ դժվար է իսպառ վերացնել ստվերը: Կան բիզնեսի ոլորտներ, որոնք անհամեմատ ավելի շատ եկամուտներ են ստանում, քան ցույց են տալիս: Այս երևույթը բնական է բոլոր երկրներում», – նշեց նա:
Հարցին` քաղաքացիներին հասու կդառնա՞, թե որ ավտոմեքենայի համար որքան մաքսավճար պետք է վճարել, Ալավերդյանը պատասխանեց. «Ինչ պարտադիր է, որ գրենք, կպցնենք թերթերին: Հացի, դեղորայքի մասին չեք խոսում, միշտ կպնում եք այդ ավտոմեքենաներին, ի՞նչ եք ուզում»: